Ինչո՞ ւ էր Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հայտնվել ոստիկանությունում

Մարտի 24-ին, ժամը 16.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1977 թ. ծնված Մարատ Ս.-ին: Ոստիկանության կայքի փոխանցմամբ` մարտի 18-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել