Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` համայնքային ծառայողին չեն կարող տրվել բանավոր կամ գրավոր այնպիսի հանձնարարականներ, որոնք՝
ա) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին.
բ) դուրս են հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից:
Վերոգրյալի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում համայնքային ծառայողը պարտավոր է ստացած հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:
Եթե հանձնարարական տվողը և (կամ) նրա վերադասը, նրա բացակայության դեպքում նրան փոխարինող անձը գրավոր հաստատում են տրված հանձնարարականը, ապա համայնքային ծառայողը պարտավոր է դա կատարել, բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության, և այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:
Համայնքային ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատողը: