ՀՀ օրենսդրության համաձայն` յուրաքանչյուր անձի մուտքը քրեակատարողական հիմնարկ նախապես համաձայնեցվում է տվյալ քրեակատարողականհիմնարկի իրավասու պաշտոնատար անձի հետ՝ քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքի մուտքում կամ վարչական մասնաշենքումտեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայող քրեակատարողական ծառայողի կողմից, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկթույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների ու վարձուաշխատողների:
Յուրաքանչյուր այցելու քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու նպատակով վարչական տարածքի մուտքում կամվարչական մասնաշենքում տեղակայված հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողին է ներկայացնում իր վկայականը կամ անձըհաստատող այլ փաստաթուղթ:
Նշենք, որ հսկիչ անցագրային կետի քրեակատարողական ծառայողը, համապատասխան համաձայնությունն ստանալուց հետո, այցելուների գրանցման մատյանում գրանցում է այցելուի անունը և ազգանունը, պաշտոնը, վկայականի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները՝նշելով քրեակատարողական հիմնարկի վարչական մասնաշենք մուտք գործելու ժամը և րոպեն, բացառությամբ տվյալ քրեակատարողական հիմնարկիքրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների: Այցելուին՝ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ժամանակահատվածիընթացքում կրելու նպատակով հանձնվում է անցաթուղթ, որի վրա գրված է «ԱՅՑԵԼՈՒ» բառը: