Համատիրության սեփականությունը ձևավորվում է նրա անդամների կողմից մուծված փայավճարներից, ինչպես նաև համատիրության գործունեության ընթացքում ստեղծված և ձեռք բերված գույքից:
Համատիրությունն իրավունք ունի, օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետել, տնօրինել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
Համատիրության անդամը համատիրությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ:
Այդ սեփականության պահպանման հոգսը կրում է համատիրությունը: