Եթե կետանց են թույլ տալիս և′ պարտապանը, և′ պարտատերը

Կատարման կետանց թույլ տված պարտապանը պարտատիրոջ առաջ պատասխանատվություն է կրում կետանցով պատճառված վնասների և կետանցի ժամանակ պատահաբար առաջացած կատարման անհնարինության հետևանքների համար:

Եթե պարտապանի կետանցի հետևանքով կատարումը պարտատիրոջ համար կորցրել է իր հետաքրքրությունը, ապա նա կարող է հրաժարվել կատարումն ընդունելուց և պահանջել հատուցելու վնասները:
Պարտապանը կետանցող չի համարվում, քանի դեռ պարտավորությունը չի կարող կատարվել պարտատիրոջ կետանցի հետևանքով:

Իսկ ե՞րբ է կետանցող համարվում պարտատերը:

Պարտատերը կետանցող է համարվում, եթե նա հրաժարվել է պարտապանի առաջարկած պատշաճ կատարումն ընդունելուց կամ չի կատարել օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով սահմանված կամ գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից բխող գործողություններ, որոնք չկատարելու դեպքում պարտապանը չէր կարող կատարել իր պարտավորությունը:
Պարտատերը կետանցող է համարվում նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 424 հոդվածի 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում:

Պարտատիրոջ կետանցը պարտապանին իրավունք է տալիս պահանջել հատուցելու դրանով պատճառված վնասները, եթե պարտատերը չի ապացուցում, որ կետանցն առաջացել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար ոչ ինքը, ոչ էլ այն անձինք, որոնց վրա օրենքի, այլ իրավական ակտերի ուժով կամ պարտատիրոջ հանձնարարությամբ դրված է կատարման ընդունումը, պատասխանատու չեն:

Դրամական պարտավորությամբ պարտապանը պարտավոր չէ տոկոսներ վճարել պարտատիրոջ կետանցի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել