Վարչական դատավարությունում արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) հայցն ակնհայտ հիմնավոր է.
3) հայցն ակնհայտ անհիմն է։
Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում, որի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները:
Արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում կարող է կայացվել գործի քննության յուրաքանչյուր փուլում։
Վերը նշված հիմքերի առկայության դեպքում դատարանն անհապաղ անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուն։
Եթե գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին` այդ որոշումը եռօրյա ժամկետում ուղարկելով դատավարության մասնակիցներին: