Դեպքը տեղ էր ունեցել շենքի բակում

Մարտի 21-ին, ժամը 16.50-ին, 1939 թ. ծնված Լենա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2013 թ. օգոստոսին իրենց շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1935 թ. ծնված Կարլեն Հ.-ն իրեն հրել-գցել է գետին և բացահայտ հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է գումար և ձեռքի ժամացույց:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել: 
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարլեն Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել