Ազատության հրապարակում «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ րոպեներ առաջ ելույթ ունեցավ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա հիշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում 80 տոկոսը դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին, սակայն այդ օրենքի կյանքի կոչման հարցում ինքը լիակատար աջակցություն է ցուցաբերելու:
«Քաղաքացիների 80 տոկոսը Սահմանադրության՝ համաձայն մեր երկրի բացարձակ իշխանության կրողն է. նա կարող է ընտրել Նախագահ, Խորհրդարան, փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով՝ հանրապետությունում գտնվող էլիտայի 20 տոկոսը չի կարող իր կամքը պարտադրել 80 տոկոսին:
«Իմ ընկալմամբ սա պայքար է հանուն հանրության 80 տոկոսի իրավունքի, հանուն ժողովրդավարության ու Սահմանադրության. Այս պայքարն անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իշխավորները սխալ տեղ են փող փնտրում. թալանված ժողովուրդը փող չունի. «Փող եք փնտրում դիմեք ներկա ու նախկին կոռուպցաված օլիգարխներին»:
Պատգամավորը հայտնեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի այդ հաղթանակին հասնելու համար: