Նոր նշանակում դատական դեպարտամենտում

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնից:

Ռուստամ Մախմուդյանը ծնվել է 1982թ. Օգոստոսի 20-ին

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

2002-2003թթ. ԵՊՀ իրավաբանական կլինիկա` ավագ իրավախորհրդատու
2003-2004թթ. ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժին (ստաժոր)
2004-2005թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի մասնագետ
2005-2009թթ. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի ավագ մասնագետ
2009-2009թթ. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական
2009-2012թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական
2005-2012թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս (ասիստենտ)
2006թ.-մինչ օրս Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դասախոս` դասավանդում է ՀՀ վարչական իրավունք, վարչական վարույթ և հարկային վարչարարություն առարկաները
2008-2013թթ. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս
2009-2012թթ. Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ
2010-2012թթ. ՀՀ Նախագահի հրամանագրով «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ
2012թ.-մինչ օրս ՀՀ փաստաբանական դպրոցում որպես դասախոս
2013-2014թթ. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական, շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան

ԿՐԹՈւԹՅՈւՆԸ
1988-1999թթ. Ալագյազի Ստ. Շահումյանի անվ. միջն.դպրոց (արծաթե մեդալ)
1999-2003թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (բակալավրիատ)
2003–2005թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2005–2008թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008թ. Թեկնածուական թեզի պաշտպանություն, իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

Հեղինակ է 2 մենագրության և տասնյակ հրապարակված գիտական հոդվածների:

ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ:
2009 թվականից ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ:

 

Լուսանկարը` dataran.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել