Անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետի գրպանից են հայտնաբերել

2014թ. մարտի 20-ին, ժամը 09:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատասենյակում անձնական խուզարկության է ենթարկվել «Կոշ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ Ն. Մ-ն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, վերջինի ծառայողական համազգեստի բաճկոնի աջ գրպանից հայտնաբերվել է «Ախթամար» տեսակի ծխախոտի տուփ, որում առկա էր մոտ 19,5 գրամ կանաչ, յուրահատուկ հոտով, մանրացրած զանգված, որը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալի: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:  Կատարվում է հետաքննություն: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել