Ո՞ր առարկաները կամ իրերը չի կարող ձեռք բերել ձերբակալված անձը

Ձերբակալված անձը չի կարող ձեռք բերել հետևյալ առարկաները.
1. քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ
2. ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք
3. ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն)
4. դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր
5. ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք
6. օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների)
7. ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքներ
8. սպիրտային հիմքեր ունեցող այլ նյութեր
9. առանց բժշկական համապատասխան թույլտվության դեղամիջոցներ և բժշկական նշանակության իրե
10. կացին, մուրճ և այլ գործիքներ
11. դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի
12. խաղաթղթեր
13. ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո-աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա
14. պայթյունավտանգ, թունավոր, հրդեհավտանգ և ռադիոակտիվ նյութեր,
15. տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ
16. զինվորական կամ ծառայողական համազգեստ և դրանց պատկանելիքներ,
17. ներկեր, ցանկացած տեսակի շինանյութ
18. երաժշտական գործիքներ
19. պոռնոգրաֆիկ նյութեր և իրեր
Կարգապահական մեկուսարանի պետի պատճառաբանված որոշմամբ կարող են արգելվել նաև այլ առարկաներ, որոնց պահելն իրենց ծավալով, ինչպես նաև սանիտարահիգիենիկ կամ անվտանգության նկատառումներով նպատակահարմար չէ:

Իրավաբանբ.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել