Գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր:
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:
Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպչական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակել և այլն) չի հանգեցնում համահեղինակության: