Որո՞նք են ուղևորափոխադրման պայմանագրի առանձնահատկությունները

Ուղևորի փոխադրման պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակված վայրը, իսկ ուղևորի կողմից ուղեբեռ հանձնելու դեպքում` նշանակված վայր հասցնել նաև ուղեբեռը և հանձնել դա ստանալու համար լիազորված անձին, իսկ ուղևորը պարտավորվում է վճարել ուղևորության համար սահմանված վարձը, իսկ ուղեբեռ հանձնելու դեպքում` նաև ուղեբեռի փոխադրավարձը:

Ուղևորի փոխադրման պայմանագրի կնքումը հավաստվում է տոմսով, իսկ ուղեբեռի հանձնումը` ուղեբեռային անդորրագրով:

Ուղևորն իրավունք ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով`
1) իր հետ անվճար կամ այլ արտոնյալ պայմաններով փոխադրել երեխաներ.
2) սահմանված նորմերի շրջանակներում իր հետ անվճար փոխադրել ձեռքի ծանրոց.
3) փոխադրման հանձնել սակագնով վճարված ուղեբեռը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել