Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ:
Այն ձերբակալված կամ կալանավորվածանձինք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպես նաև փախստականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաստատելու և պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ: