Իրավական պաշտպանության ի՞նչ միջոցներ են սահմանված նոտարների համար

Նոտարին ձերբակալելիս, բերման ենթարկելիս, կալանավորելիս, խուզարկելիս, նրան դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելիս այդ մասին անհապաղ հայտնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և նոտարական պալատ:

Նոտարի աշխատանքային վայրը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` նոտարական պալատի ներկայացուցչի մասնակցությամբ:

Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են առգրավվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Նոտարի գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա բռնագանձում կարող է տարածվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` դատական կարգով:

Նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը կարող են ստուգման նպատակով վերցվել միայն արդարադատության նախարարի սահմանած կարգով:

Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել նոտարի` օրենքով սահմանված պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, եթե իր պարտականությունների կատարման հետ կապված` նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

Նոտարի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցել միայն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը:

Նոտարն ազատվում է վարժական հավաքներից:

Նոտարն ունի հաշվեցուցակային զենք և (կամ) պաշտպանության հատուկ միջոցներ ունենալու և կրելու իրավունք: Նոտարը քաղաքացիաիրավական կամ աշխատանքային պայմանագրերի հիման վրա կարող է իրականացնել իր նոտարական գրասենյակի պաշտպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել