Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝պատժվում է տուգանքով՝ 50 000-ից 100 000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: