Ի՞նչ չափով է փոխհատուցվում այլընտրանքային ծառայողի բնակարանի վարձակալության գումարը

Ինչպես գիտենք, այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրը, որպես կանոն, պետք է լինի այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից (հաշվառման վայր չունենալու դեպքում` փաստացի բնակության վայրից) ոչ ավելի, քան 30 կմ հեռավորության վրա: Հակառակ դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվում է փոխհատուցում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ըստ այդմ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ բնակելի տարածության վարձակալության դիմաց ծառայողին տրամադրվող դրամական փոխհատուցման չափը որոշվում է բնակելի տարածության վարձակալության պայմանագրին համապատասխան, սակայն ոչ ավելի, քան 30000 դրամը: Բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարվում է յուրաքանչյուր ամիս` բնակելի տարածության վարձակալության պայմանագրում նշված գումարի չափով:

Դրամական փոխհատուցման չափը կարող է փոխվել պայմանավորված բնակելի տարածության վարձակալության պայմանագրի գնի փոփոխման հետ, որը սակայն չի կարող գերազանցել վերոնշյալ չափը:

Նշված կարգի համաձայն ծառայողին բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը վճարում է այլընտրանքային աշխատանքային ծառայության անցկացման վայրի կազմակերպությունը` այդ նպատակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել