Ոստիկանության նախկին քննիչը կաշառք է պահանջել. հաղորդում

Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կատարված հանցավոր արարքներ:

 Մասնավորապես` նախաքննության ընթացքում Արտակ Ղուկասյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության քննչական բաժնի նախկին քննիչը քրեական գործով իր օգտին գործողություններ կատարելու, այն է` գործով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունն իր օգտին ստանալու համար պահանջել է կաշառք:

Բացի այդ, հիշյալ քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ նույն քննիչը, անցնելով պաշտոնեական լիազորությունները, տուժողին թելադրել է ցուցմունք գրել իրականում չհատուցված պատճառված վնասն իբրև ամբողջությամբ վերականգնված լինելու, մեղադրյալի դեմ գումարային պահանջ և բողոք չներկայացնելու մասին` նրան զրկելով օգտվելու քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված իր իրավունքից:

Քրեական գործի նյութերով հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել