ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել Վիգեն Կտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությունը և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետն ու 4-րդ կետը՝ Վիգեն Կտիկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ՝ մեկամսյա փորձաշրջանով»։