Նախ վիճաբանել է ակումբի աշխատակցի հետ, ապա՝ պոկել ոստիկանի ուսադիրը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քննվում է Ժիրայր Պարոնյանին առաջադրված մեղադրանքը:

Վերջինս 2013թ. նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը՝ ժամը 04:45-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Երևան քաղաքի Գ. Քոչար 4 հասցեում գործող «Սինդի» գիշերային ակումբ մտնելու շուրջ իր անձի առավելությունն ընդգծելու նպատակով վիճաբանել է անվտանգության աշխատակից Արթուր Կոստյանի հետ, որի ընթացքում ակնհայտորեն խախտել է վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով շրջակայքի անձանց նկատմամբ տվել է սեռական բնույթի հայհոյանքներ ու քաշքշել ակումբի անվտանգության աշխատակցի հագուստից, խանգարել ակումբի նախասրահի բնականոն աշխատանքը:

Այնուհետև, շարունակելով հակահասարակական վարքագիծ դրսևորելը, լսելով ընկերոջ՝ Կարեն Բունիաթյանի հետ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Գագիկ Ասատրյանի իրեն ակումբից դուրս տանելու վերաբերյալ զրույցը՝ մոտեցել ու բարոյական և իրավական նորմերով կաշկանդված չլինելու հանգամանքը ցուցադրելու նպատակով քաշել ու պոկել է ոստիկանության խորհրդանիշները պարունակող վերջինիս համազգեստի ուսադիրները։

Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռնալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել