Քրգործ է հարուցվել. դատավորի որդուն որպես մեղադրյալ չեն ներգրավվել

Shamshyan.com կայքը հունվարի 19-ին հայտնել էր, որ հունվարի 8-ին ժամը 06:00-ի սահմաներում Գյումրի քաղաքի Գորկի փողոցի բնակչուհի 32-ամյա Մարիամ Ն-ն դիմել է ոստիկանության Մաշտոցիբաժին և հայտնել, որ 25-ից 30 տարեկան տղան Դավիթաշեն վարչական շրջանում գործող «ՍոճիՊլազա» ռեստորանահյուրանոցային համալիրում բռնաբարել է իրեն, այնուհետև հափշտակելպարանոցի ոսկյա շղթան: Պարզվել էր` այդ տղան, ըստ հաղորդում տվողի, Արման Գրիգորյանն է, ով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի որդին է:

Իրավաբան.netին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ բռնաբարություն հոդվածով:

Նույն աղբյուրի համաձայն` գործով որպես մեղադրյալ դեռևս ոչ մեկ չի ներգրավվել: Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել