Որքա՞ն կտուգանվեք երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝  երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի ՝ 10.000դրամի չափով:

Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի`  30. 000 դրամի չափով:

Նույն օրենսգրքի համաձայն` երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի ՝ 50.000 դրամի չափով, իսկ երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 հազար դրամ:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել