Շենգեն «C» վիզան կարճաժամկետ այցելության վիզա է և վավերական է վիզայի դիմումի մեջ նշված ժամանակահատվածում:
Նշենք, որ Շենգեն «C» տեսակի վիզայով, որը տրվել է անձնական կամ ընտանեկան պատճառներով, կամ զբոսաշրջության նպատակով չի թույլատրվում տնտեսական գործունեություն ծավալել:
Նման գործունեության իրականացնելու դեպքում կարող է պատժամիջոցների պատճառ հանդիսանալ:
Այն դեպքում, երբ քաղաքացին ցանկանում է կարճաժամկետ այցելության ընթացքում զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա նա պետք է որոշ ընթացակարգեր անցնի, որպեսզի ստանա աշխատանքի թույլտվություն: