ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանում մուտքի ներգաղթային արտոնագիրը այլ երկրներում գտնվող հյուպատոսական պաշտոնյայի կողմից տրվող փաստաթուղթ է, որը թույլ է տալիս Ձեզ մեկնել ԱՄՆ և դիմել, որպեսզի Ձեզ ընդունեն որպես օրինական մշտական բնակիչ (LPR):
Ձեզ, որպես օրինական մշտական բնակիչ, ընդունելու վերջնական որոշումը կայացնում է ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի մաքսային և սահմանապահ ծառայության ներգաղթային պաշտոնյան:
Երբ Ձեզ ընդունում են որպես օրինական մշտական բնակիչ, Դուք ԱՄՆ-ում մշտապես ապրելու և աշխատելու իրավունք եք ձեռք բերում: Սովորաբար Ձեր մուտքից հետո երեք ամսվա ընթացքում ԱՄՆ Ազգային անվտանգության դեպարտամենտի ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը (ԱՄՆՆՔԾ) փոստովInline image 2 ԱՄՆ-ում Ձեր նոր հասցեով ուղարկում է Ձեր օրինական մշտական բնակչի քարտը, (սովորաբար այն կոչվում է նաև «Գրին քարտ»-green card):