Ե՞րբ է պարտադիր կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գույքագրումը

Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների արժանահավատությունն ապահովելու նպատակով կազմակերպությունն անցկացնում է ակտիվների և պարտավորությունների գույքագրում:

Գույքագրման անցկացումը պարտադիր է`
ա) տարեկան ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ.
բ) կազմակերպության վերակազմակերպման և լուծարման դեպքերում.
գ) տարերային աղետների, հրդեհների և այլ պատճառների հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների դեպքերում.
դ) գույքի հափշտակման, փչացման և կորստի փաստերի բացահայտման դեպքերում,
ե) նյութական պատասխանատու անձի փոփոխման դեպքերում:

Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Բացի վերը նշված դեպքերից, գույքագրման օբյեկտների կազմը, անցկացման կարգը և ժամկետները որոշում է կազմակերպության ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել