Կնոջ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է կալանքով

Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել: Հինգ օր անց` փետրվարի 25-ին, Բելառուսի իրավապահներից ստացվել է հետախուզական լրացուցիչ հանձնարարություն, որով Ելենա Պ.-ի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով:

Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, նա Արարատի մարզի Ավշար գյուղից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել