Հյուսիսային պողոտայի ակումբի դիմացից բերման են ենթարկվել

Մարտի 13-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 1 հասցեում գտնվող ակումբի դիմացից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Հ.-ին և 1979 թ. ծնված Ռոման Մ.-ին, որոնք նշված վայրում վիճաբանել և հարվածել էին միմյանց` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել