Գողություններ` Չարենցի փողոցում գտնվող տներից

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն օրերս Սարիթաղի 6-րդ շարքի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1955 թ. ծնված Արամ Գ.-ին:

Ոստիկանության փոխանցմամբ` վերջինս խոստովանել է, որ փետրվարին  բաց դռնից մտել է Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկը և գողացել խոհանոցային սպասք, երկարացման լարեր, մեկ զույգ զինվորական կոշիկ և արհեստագործական գործիքներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Արամ Գ.-ն 2013 թ. դեկտեմբերի 23-ից  27-ն ընկած ժամանակահատվածում մտել է Չարենցի 2-րդ նրբանցքի  տներից մեկի բակ և գողացել երկու էլեկտրական սղոց, տարբեր տեսակի կենցաղային գործիքներ` պատճառելով մոտ 40.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաև, որ հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Արամ Գ.-ն մտել է Սարի-Թաղի 5-րդ շարքի տներից մեկի բակ և քարե շինությունից գողացել կոշիկներ, դանակներ և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ: Բայս սա դեռ ամենը չէ. Արամ Գ.-ն  հունվարի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մի շինությունից գողացել է ձեռքի սղոց և տարբեր տեսակի արհեստագործական գործիքներ: Վնասի չափը պարզվում է:  Կատարվում է նախաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել