Ոստիկանության բաժին է ներկայացվել 16-ամյա երիտասարդը

Մարտի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շիրակի փողոցի 8 շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Դանիել Կ.-ին:

Պարզվել է, որ նա փետրվարի 20-ին, ժամը 22.00-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակի փողոցում գտնվող դպրոցի գիշերային պահակի սենյակ` գողացել է բջջային հեռախոս և դրամապանակ:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել