Քրդատ. նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ լրագրողական մրցույթը մեկնարկել է

«Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ,  կազմակերպում է լրագրողական մրցույթ՝ ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի   լուսաբանման թեմայով:

«Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակի փոխանցմամբ` մրցույթին կարող են մասնակցել բոլոր լրագրողները:

Մրցույթին մասնակցելու համար ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի թեմային առնչվող իրավական դաշտի, միջազգային փորձի և ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը և այլն) պետք է հրատարակված լինի 2014թ. մարտի 13ից մինչև մրցույթի ավարտը ընկած ժամանակահատվածում`  2014 թ. ապրիլի 13-ը:

Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգև համապատասխանաբար՝

1-ին տեղի համար՝ 200,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)

2-րդ տեղի համար՝ 150,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)

3-րդ տեղի համար՝ 100,000 ՀՀ դրամ (ներառյալ բոլոր հարկերը)

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

  • համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ և որ հեռուստաալիքով է այն  հեռարձակվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,
  • իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալները:

Ներկայացված աշխատանքների գնահատումն իրականացելու են անկախ մասնագետները համաձայն հետևյալ ցուցանիշների՝

  1. Լուսաբանված տեղակատվության կարևորությունը – առավելագույնը 30 միավոր,
  2. Աշխատանքի մասնագիտական որակը – առավելագույնը 45 միավոր

ա. Տեղեկատվության համակողմանիությունը և ամբողջականությունը – առավելագույնը 15 միավոր

բ.    Տեղեկատվության ներկայացման ոճը – առավելագույնը 10 միավոր

գ.  Լրագրողական էթիկայի կանոնների պահպանումը – առավելագույնը 10 միավոր

  1. Իրավական հստակությունը և ճշգրտությունը – առավելագույնը 35 միավոր

ա.  Իրավական տերմինների ճիշտ օգտագործումը – առավելագույնը 15 միավոր

բ. Լուսաբանվող տեղեկությունների հավաստիությունը – առավելագույնը 20 միավոր

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. մարտի 13-ից մինչ ապրիլի 13-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00, ք. Երևան, Լեոյի 52 հասցեում գտնվող «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակ կամ ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:

 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011 801 806 կամ 091202146 հեռախոսահամարներով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել