Քաղաքացիական գործում գտնվող փաստաթղթերի բնօրինակները, դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, վերադարձվում են դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը: