ԱՄՆ քաղաքացի Վեբստեր Լուկասը սննդի կետերի ցանց Մակդոնալդսից պահանջում էր 1.5 միլիոն ԱՄՆ դոլար այն բանի համար, որ իր պատվերի հետ իրեն տվել են ընդհամենը մեկ անձեռոցիկ:
Վեբստեր Լուկասի պնդմամբ` այս պահին նա չի կարողանում աշխատել, քանի որ կատարվածի պատճառով նա ծանր հոգեբանական տրավմա է ապրում և հուզական խանգարման մեջ է գտնվում:
Դատաքննության առիթ դարձավ Մակդոնալդսի սննդի կետերից մեկի մենեջերի և Լուկասի մրջև տեղի ունեցած վեճը: Լուկասը բողոքեց իրեն մեկ անձեռոցիկ տալու համար, որի արդյունքում ծագեց վեճ:
Նա, լինելով աֆրոամերիկացի, ասում էր, որ ստիպված եղավ լսել ռասսայական բնույթի վիրավորանքներ, երբ խնդրեց ևս մեկ անձեռոցիկ:
Կարելի ասել, որ ԱՄՆ հանդիսանում է այն պետություններից մեկը, որտեղ շատ տարօրինակ և անտրամաբանական հայցերի կարելի է հանդիպել: