Ինչպե՞ս է վարչական դատարանը ապացույցներ ձեռք բերում այլ մարզերում

Գործը քննող վարչական դատարանը Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարելու համապատասխան նստավայրի վարչական դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ, եթե դա առավել արդյունավետ կդարձնի գործի քննությունը:

Հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են ապացուցման ենթակա փաստերը և այն ապացույցները, որոնք պետք է ձեռք բերի հանձնարարություն կատարող դատարանը:

Հանձնարարությունը պարտադիր է հանձնարարությունը ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:

Հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել