Օտտո ֆոն Բիսմարկը 1889թ. առաջին անգամ պաշտոնապես Գերմանիայում ներդրեց պետական կենսաթոշակային համակարգը` բոլոր աշխատողների համար: Միայն 20 տարի անց կենսաթոշակ սկսեցին վճարել նաև Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, իսկ ԱՄՆ-ում պետական կենսաթոշակային համակարգը ձևավորվել է միայն 20-րդ դարի 30-ական թվականներին:
Ճապոնիայում, օրինակ, քաղաքացին կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերում 70 տարեկանում:
Հայաստանում ծերության սոցիալական կենսաթոշակ նշանակվում է 65 տարին լրացած և աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին:
Ծերության կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:
Ծերության սոցիալական կենսաթոշակը նշանակվում է ցմահ: