Անչափահաս աղջկան ծեծելու փաստը քննիչը քննության առարկա չի դարձրել. հաղորդում

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ մարզային քննչական բաժանմունքում` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 12:30-ի սահմաններում, երկու անհայտ անձինք մոտեցել են գյուղի բնակչուհի, անչափահաս Ե. Ս.-ին, որոնցից մեկը պահանջել է, որ նա իր ընտանիքի հետ ազատի իրենց վարձակալած բնակարանը, որից հետո անհայտ անձանցից մեկն ամուր բռնել է անչափահաս աղջկա բազուկներից ու բռունցքով հարվածել` պատճառելով ֆիզիկական ցավ:

Տուժող Ե. Ս.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ոստիկանության մարզային բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցն իրեն դատաբժշկի ուղեգիր չի տվել, ինքն իր բացատրությունը ստորագրել է առանց ընթերցելու, որի արդյունքում ոստիկանության աշխատակիցն արձանագրել է, որ ոչ ոք իրեն չի հարվածել և չի սպառնացել:

Հատուկ քննչական ծառայության փոխանցմամբ՝ տուժողի հայրն էլ բացատրություն է տվել այն մասին, որ իր դուստրն ու կինը ոստիկանի պահանջով ստորագրել են բացատրության դատարկ ձևաթղթի տակ: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել