Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման ենթարկվեց ոստիկանություն. տեսանյութ

Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ադամյանը, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ, խափանման միջոցը` կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: 

Տեսանյութը՝ police.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել