Հյուրանոցում տեղի ունեցածից հետո երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն

Մարտի 10-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գոռ Տ.-ին:

Ոստիկանության փոխանցմամբ, պարզվել է, որ նա մարտի 6-ին, ժամը 01.30-ին, Աբելյան փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի առանձնասենյակներից մեկում, դանակի սպառնալիքով, 1987 թ. ծնված Ազգանուշ Ղ.-ի դրամապանակից հափշտակել է գումար և բջջային հեռախոսի քարտ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել