Դատավոր Գևորգ Նարինյանի թեկնածությունը ներկայացվել Հանրապետության նախագահին

Մարտի 7-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստը: Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի` նիստի ժամանակ խորհուրդը որոշել է Գևորգ Գրիշայի Նարինյանի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար` դադարեցնելով նրա` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել