Ոստիկանները «բռնել» են մեքենան ոչ սթափ վիճակում վարած 22 վարորդ

Մարտի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 94 տրանսպորտային միջոց: Ըստ ոստիկանության կայքի` 22 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 10 վարորդ երթևեկության ընթացքում ծխել է, 70-ը` երթևեկել առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու հատուկ սարքավորում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել