Հանրային ծառայողն իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է օրենքով սահմանված կարգով համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկացնի այլ ծառայողների կատարած իրավախախտումների և հանրային ծառայությանն առնչվող ցանկացած անօրինական, այդ թվում` կոռուպցիոն բնույթի գործողությունների մասին։
Հանրային ծառայողը, որը տեղեկացրել է վերը նշված անօրինական գործողությունների մասին և գտնում է, որ տեղեկացման վերաբերյալ ստացած պատասխանն իրեն չի բավարարում, կարող է դրա վերաբերյալ գրավոր տեղեկացնել համապատասխան մարմնի ղեկավարին կամ իրավասու պետական մարմիններին։
Իրավասու մարմինները պետք է երաշխավորի այն հանրային ծառայողի անվտանգությունը, որը բարեխղճորեն տեղեկացրել է վերոնշյալ խախտումների վերաբերյալ։
Տեղեկացման և հանրային ծառայողի անվտանգության երաշխավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։