Վարչական դատավարության նոր օրենսգիրք

Վարչական դատավարությունը մեր իրականության մեջ ներմուծվեց 2007 թվականին: Որպես մասնագիտացված դատարաններ՝ սկսեցին գործել Վարչական դատարանները: Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում էր ՀՀ Վարչական օրենսգրքով (ընդունված 28.11.2007թ. և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի էին վարչական դատավարության նկատմամբ և չէին հակասում այդ օրենսգրքին և վարչական դատավարության էությանը): Նոր օրենսգրքի գործողության պայմաններում վարչական դատավարության կարգը սահմանվում է ՀՀ Վարչական օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ ՀՀ Վարչական օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։

2013 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվեց նոր ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրք: Այս օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգիրքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել