Էներգամատակարարման պայմանագրով էներգամատակարարող կազմակերպությունը պարտավորվում է աբոնենտին (սպառողին) միացման ցանցի միջոցով մատուցել էներգիա, իսկ աբոնենտը պարտավորվում է վճարել ստացած էներգիայի համար, ինչպես նաև պահպանել պայմանագրով նախատեսված սպառման ռեժիմը, ապահովել իր տնօրինության տակ գտնվող էներգետիկ ցանցերի շահագործման անվտանգությունը և իր կողմից օգտագործվող էներգիայի սպառման հետ կապված սարքերի ու սարքավորումների սարքինությունը:
Օրենքով չկարգավորված` էներգամատակարարման պայմանագրից ծագող հարաբերությունների նկատմամբ կիրառվում են էներգետիկայի ու էներգամատակարարման մասին օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև դրանց համապատասխան ընդունված պարտադիր կանոնները: