Գիտական աշխատողի վարձատրությունը և թոշակավորումը

Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և կենսաթոշակը պետք է նպաստեն գիտական աշխատանքի վարկի բարձրացման ու գիտական կադրերի նորացման գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովեն ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար:

Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի, գիտության ոլորտում աշխատանքային ստաժի համար տրվող լրացուցիչ վարձատրությունից և այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:

Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել