Ի՞նչ կարգով է քննարկվում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում է, և քաղաքացուն պատասխանը տրվում է մեկ ամսվա ընթացքում: Լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումները քննարկվում են, և քաղաքացուն պատասխանը տրվում է երկու ամսից ոչ ուշ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը և դիմումի քննարկման կարգն ու ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում քաղաքացին իրավունք ունի պատասխանն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում դա բողոքարկել դատարան` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել