Այլընտրանքային զինվորական ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության իրականացումը կազմակերպում և վերահսկում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության նկատմամբ չի կարող սահմանվել զինվորական վերահսկողություն:
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները ծառայությունն անցնում են այլընտրանքայինաշխատանքային ծառայության վայրի կազմակերպություններում:
Այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Այլընտրանքային ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: