Վճարված ծառայության դիմաց ի՞նչ է պարտավոր նոտարն անել

Նոտարական ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարած անձանց խնդրանքով նոտարը պարտավոր է նաև՝
1) նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները և օրինական շահերը իրականացնելու նպատակով պարզաբանել նրանց իրավունքներն ու պարտականությունները, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետևանքների մասին, որպեսզի անձի իրավաբանական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն.
2) կողմերին պարզաբանել նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը և ստուգել դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:

Եթե անձինք հրաժարվում են վերը նախատեսված խորհրդատվության ստացումից, ապա նոտարը հետագայում պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով նրանց կրած վնասների կամ կատարված նոտարական գործողությունից բխող այլ հետևանքների համար, որի մասին նոտարը համապատասխան գրառում է կատարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել