Վարչապետը որոշում է կայացրել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ պատվիրակությանը Մոսկվա գործուղելու մասին:

Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև «ԱՊՀ և համագործակցության նոր ձևաչափերը» խորագրով ԱՊՀ մասնակիցպետությունների միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի մարտի 13-15-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի: 
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի (համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի), ինչպես նաև Ս. Ավետիսյանի և Մ. Ապրեսյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել