Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը. նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն` ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ`ՍԴ անդամներից 4-ին նշանակում է նախագահը, մյուս 5-ին` ԱԺ-ն: Մանուկ Թոփուզյանը նշանակվել է 2009 թվականի Սերժ Սարգսյանի հրամանագրով, հետևաբար, նրան փոխարինողին ևս պետք է նշանակի Սերժ Սարգսյանը:
Թերթը գրում է, ով կարող է լինել նոր հավանական թեկնածուն:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: