Հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:
Հայցի հիմքը և (կամ) առարկան կարող են փոփոխվել գործը քննող վարչական դատարանի ընդդատության սահմաններում։
Վարչական դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն հանգեցնում է հայցի էության փոփոխության։ Այդ դեպքում վարչական դատարանը կայացնում է որոշում։
Պատասխանողը հայցադիմումի հիմքի և (կամ) առարկայի փոփոխությունը ստանալուց հետո կարող է ներկայացնել նոր պատասխան: