Ինչո՞վ է տարբերվում մատակարարման պայմանագիրը առուվաճառքի պայմանագրից

Մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:
Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):
Ինչպես տեսնում ենք, մատակարարման պայմանագրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն առուվաճաքռի պայմանագրի` այս պայմանագրով ապրանքները մատակարարվում են միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել